Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Առնոլդ Արամի Ադամյան

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Առնոլդ Արամի Ադամյան

77 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց բարձրակարգ բժիշկ, ՌԲԳԱ ակադեմիկոս, Առողջապահության ազգային ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Առնոլդ Արամի Ադամյանը, ով իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց մարդկանց ծառայելու վեհ գործին: 

 

Առնոլդ Ադամյանի անունը ոչ միայն անջնջելիորեն ներառվել է հայրենական բժշկության, այլև մեր ժողովրդի պատմության մեջ, որպես Հայրենիքին ինքնամոռաց ծառայելու, ազնվության և մտավորականի վառ օրինակ: 

 

Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Ա.Ա.Ադամյանն անցել է երկար և հիանալի ուղի, մասնագիտական գործունեության ոլորտում հասել բարձրագույն նվաճումների:

 

Ա.Ադամյանը գիտնական-վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչն էր, ժամանակակից պլաստիկ վիրահատության հիմնադիրներից մեկը, տաղանդավոր մանկավարժ և հիանալի կազմակերպիչ:

 

Ա.Ադամյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Երիտասարդ բժիշկն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում: Այնուհետև նրա հետագա մասնագիտական գործունեությունը որպես բժիշկ-օրդինատոր, կլինիկական օրդինատոր, ասպիրանտ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի ղեկավար շարունակել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Վ.Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները,  իսկ 1983 թվականից նույն ինստիտուտում ղեկավարել է Վիրակապային, կարանային, պոլիմերային նյութերը վիրաբուժության մեջ բաժանմունքը:  2005 թվականին ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

 

Վիրաբուժության ոլորտում լինելով բարձրորակ մասնագետ Ա.Ադամյանը մշակել և հիմնավորել է պոլիմերային նյութերի օգտագործմամբ կրծքավանդակի օրգանների վերականգնման և պլաստիկ վիրահատությունների ժամանակ վիրաբուժության ռազմավարության մի շարք նոր կանոնակարգեր: Ա.Ադամյանը վիրակապային միջոցների և փոխպատվաստման զարգացման ուղղությամբ կատարել է անգնահատելի ներդրում: 

 

Նա  750-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր գիտական ամսագրերում, այդ թվում 8 մենագրություն, 1 ատլաս, 8 մեթոդական հանձնարարականներ, 10 գիտական աշխատությունների ժողովածու: Նա ավելի քան 90 գյուտերի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 48 թեկնածուական և 23 դոկտորական ատենախոսություններ:

 

Բժշկագիտության մեջ ներդրած գիտական, մանկավարժական, հանրային գործունեության համար  Ա.Ադամյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր գյուտարար» կոչումը, նա պարգևատրվել է«Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով, «Աշխատանքի վետերան» մեդալով, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, «Ճանաչում» մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի հայերի միության կողմից պարգևատրվել է «Ոսկե Խաչով»:  

 

Ա.Ադամյանը գործընկերների և բարեկամների հիշողության մեջ կմնա որպես վառ, ստեղծագործ անհատ, հազվագյուտ էրուդիցիայի տեր անձնավորություն, աննախադեպ ղեկավար, գիտնական, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց սիրած մասնագիտությանը:

 

Ա.Ադամյանի մահն անդառնալի  կորուստ է հայ և ռուս ժողովուրդների համար:

Հեղինակ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան
ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...

Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել

Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ